Մոսկվայում մեկնարկած Խառլամպիևի հուշամրցաշարում, որն ունի աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկության համարում, 57կգ քաշային Արեն Անտոնյանը նվաճել է բրոնզե մեդալ` կրկնելով նախօրեին երրորդը հռչակված 52կգ քաշային Վահե Օթարյանի նվաճումը: Ասենք, որ Հայաստանի ընտրանին միայն բրոնզե ելույթներով չի բավարարվել: Մեր մեդալային արշավի սկիզբը դրել էր Աշոտ Դանիելյանը /90կգ/` այդպես էլ չճաշակելով պարտության դառնությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ